Տնտեսություն Քաղաքականություն 

Ուկրաինան Ռուսաստանից 15 միլիարդ դոլարի վարկ կստանա

analitik.am

Ուկրաինան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ 15 միլիարդ դոլարի վարկ ստանալու համար: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Մոսկվայում կայացած միջպետական հանձնաժողովի 6-րդ նիստում կքննարկեն Ռուսաստանի՝ Ուկրաինային վարկ տրամադրելու հարցը: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը:

Իսկ ՌԴ նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ չի բացառում վարկի տրամադրումը՝ հավելելով, որ Ուկրաինայում տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ առանց վարկերի հնարավոր չի լինի ապահովել երկրի կայունությունը:

Նույն շարքից