Բարի օր Իրավական Հասարակություն 

Սասուն Խաչատրյանն այն մասին, թե ինչու Վահագն Հարությունյանին չեն հարցաքննել մինչև Հայաստանը լքելը

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, խոսելով Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախոզում հայտարարելու մասին, հայտարարեց, որ հետախուզում հայտարարվում է ոչ միայն անձի գտնվելու վայրը պարզելու համար, այն նպատակ ունի նաև հետախուզվողին ներկայացնել վարույթ իրականացնող մարմնին:

Հարցին, թե երբ է Վահագն Հարությունյանը լքել ՀՀ տարածքը, Խաչատրյանն ասաց` այս տարի հուլիսին:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչն է խանգարել մինչ այդ նրան հարցաքննելը, ՀՔԾ պետը նշեց, որ հարցաքննությունը պետք է ունենա որոշակի արդյունավետություն, անձը կանչվում է հարցաքննության այն դեպքում, երբ կան համապատասխան հարցեր և նա պետք է հարցաքննվի որոշակի հանգամանքների շուրջ, իսկ այն հանգամանքները, որոնց մասով Հարությունյանը պետք է հարցաքննվի, հայտնի չեն եղել հուլիսին, երբ նա դեռ Հայաստանում է եղել:

Հարցին, թե վերջին մեղադրանքից կարելի է արդյոք ենթադրել, որ Մարտի 1-ի դեպքերին բանակի ներգրավվածության հիմնավովորումն ավելի է ուժեղացել, Խաչատրյանը հայտարարեց, որ նշյալ դեպքերին բանակի ներգրավվածությունն առավել քան հիմնավոր է` առանց վերջին զարգացումների էլ:

Լրագրողների հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվի նաև Մանվել Գրիգորյանը, ՀՔԾ պետը նշեց, որ հարցաքննվելու են բոլոր նրանք, ովքեր կարող են կապ ունենալ դեպքերի հետ:

Նույն շարքից