Գլխավոր Իրավական Հասարակություն 

Սասուն Խաչատրյանը ներողություն չի խնդրելու Յուրի Խաչատուրովից

analitik.am

ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի պատրաստվում ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից:

Այսօր` նոյեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք հետևել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու կոչին և հայտնի ձայնագրությունից հետո ներողություն խնդրել Խաչատուրովից, ասաց, որ չի պատրաստվում նման բան անել:

Ինչ վերաբերում է ԱԱԾ պետի հետ հեռախոսազրույցի գաղտնալսման գործին, ՀՔԾ պետը հիշեցրեց Արթուր Վանեցյանի խոսքերն այն մասին, որ այն մոնտաժված է, այնտեղ կան բառակապակցություններ, որոնք այլ կերպ են ասվել:

Խաչատրյանի կարծիքով, գաղտնալսումն ուղղված է իրենց ղեկավարած կառույցների, իրենց գործունեության դեմ, ցանկացել են իրենց լռեցնել, զսպել, որպեսզի իրենց աշխատանքները նույն տրամաբանությամբ չշարունակեն:

Ինչ վերաբերում է Խաչատուրովին, ապա նա Մոսկվա մեկնելուց հետո հարցաքննության չի կանչվել:

Խաչատրյանը խոսեց նաև պատգամավոր Արամ Հարությունյանի մասին` հայտարարելով, որ նա կարգավիճակ չունի:

Նույն շարքից