Հասարակություն 

Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կապված հրապարակումները

Ես հանձնարարել եմ ուսումնասիրել և դրա արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` խոսելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կապված տեղեկությունների մասին:

Փաշինյանը նշել է, որ ունի բացատրություններ, բայց ուզում է հստակ պարզ լինի` Հայաստանում չի կարող լինել դրսևորում, որը կապված կլինի կոռուպցիայի հետ:

Ավելի վաղ Հետք պարբերականը գրել էր, որ փոխվարչապետ Ավինյանի ՍՊԸ-ն 35 հազար ԱՄՆ դոլար գրանտ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար:

Նույն շարքից