Քաղաքական 

Փաշինյանը ռեյտինգայինով չի առաջադրվելու

Այս ընտրությունները ՔՊ-ի կամ որևէ այլ ուժի համար չեն, ժողովուրդն է կայացնելու որոշումը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

Փաշինյանի խոսքերով, եթե Ընտրական նոր օրենսգիրքն ընդունվեր խորհրդարանի կողմից, ընտրություններն ավելի քաղաքական կլինեին և քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակներ հնարավորություններ կունենային:

Փաշինյանը կարծում է, որ ամեն դեպքում հնարավորություն է լինելու ապահովել ազատ և թափանցիկ ընտրություններ, ինչը ցույց է տալիս Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրությունները:

Հարցին՝ արդյոք 2 անգամ մերժված ԸՕ-ն այլևս չի բերվելու խորհրդարան, վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ եթե խորհրդարանական ուժերը պատրաստակամություն կհայտնեն, իրենք կողմ կլինեն, իսկ եթե չլինի նման բան, իմաստ չկա գործընթացն անընդհատ պտտել:

Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ռեյտինգայինով չի առաջադրվելու, համապետական թեկնածու է լինելու, իսկ իրենց ցուցակում սեփականատեր թեկնածուներ չեն լինելու, սեփականատերները պետք է իրենց սեփականությամբ զբաղվեն։

Նույն շարքից