Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը՝ իրեն միացած Հայկ Կոնջորյանի հայտարարության մասին

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայկ Կոնջորյանի մասին, ով երեկ հայտարարեց Լուսավոր Հայաստանը լքելու և ՔՊ-ին աջակցելու մասին, նշեց, որ Կոնջորյանը փաստացի միշտ էլ իրենց միացած է եղել:

Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ լքում է Լուսավոր Հայաստան կուսակցությունը և իր աջակցությունն է հայտարարում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Կոնջորյանի այս քայլը ողջունել են ՔՊ-ի շատ անդամներ, այդ թվում նաև պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Նույն շարքից