Խորհրդարանը սկսել է քննարկել վարչապետի ընտրության հարցը: Սա վարչապետի ընտրության երկրորդ փորձն է, առաջին փորձը տապալվել էր:
Այսօր, ինչպես առաջին դեպքում, վարչապետի թեկնածության առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում։ Քաղաքական ուժերի միջև պայմանավորվածություն կա, որի համաձայն խորհրդարանը վարչապետ չի ընտրելու, ԱԺ-ն արձակվելու է և դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություներ:
Ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: Վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: