Քաղաքականություն 

Էդուարդ Շարմազանովի պատասխանը Ալի Հասանովին

analitik.am

Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել մեկնաբանությամբ կապված նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-հասարակական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովի հայտարարության հետ, թե հայերն ավելի քան 200 տարի Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն են իրականացրել և պետք է հեռու մնալ հայերի հետ հարեւանությունից:

ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասվում է հետևյալը.

«Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը բնորոշում է այդ պետության իրական դեմքը, ցանկություններն ու նպատակները: Մինչ համանախագահ երկրների ղեկավարներն այցելում են տարածաշրջան, ադրբեջանցիները, հավատարիմ մնալով ստի եւ կեղծիքի քաղաքականությանը, ատելություն եւ թշնամանք են սերմանում հայերի նկատմամբ, որի հետեւանքն է նաեւ նրանց դիպուկահարի կողմից օրերս հայ զինվորին սպանելը: Պատմությունը ցույց է տվել, որ նման քաղաքականությունը բացասական հետեւանքներ է ունենում հենց Ադրբեջանի համար: Մի բան ակնհայտ է` նրանք ոչինչ չեն սովորել եւ ոչինչ էլ չեն մոռացել»:

Նույն շարքից