Այսօր` նոյեմբերի 1-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե իմացել են, որ Հայկ Կոնջորյանը լքելու է կուսակցությունը և տեղափոխվելու Քաղաքացիական պայմանագիր:
Մարուքյանը հայտնել է, որ կուսակցությունում բացասաբար են ընդունել Կոնջորյանի որոշումը, սակայն դա նրա որոշումն է, և իրենք հաջողություն են մաղթում վերջինիս:
ԼՀ նախագահի խոսքերով, իրենք որևէ մեկին զոռով չեն պահում կուսակցությունում , Կոնջորյանի կորուստը ցավ է, բայց պետք է շարժվել առաջ և պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: