Տնտեսություն Բարի օր 

Թոշակներն ու նպաստները միանգամից 10 հազար դրամով բարձրացնում ենք. Նիկոլ Փաշինյան

Մենք արել են այնպես, որպեսզի ՀՀ-ում այլևս չլինի պարենային գծից ներքև եկամուտ ստացող թոշակառու կամ նպաստառու: Այսօր` նոյեմբերի 1-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, մինչ այսօր եղել է 21 հազար թոշակառու և 63 հազար նպաստառու, որոնց եկամուտները ցածր են եղել պարենային գծից, գումարը բավարար չի եղել մեկ ամսվա մինիմալ սնունդն ապահովելու համար. «Մենք որոշել ենք նպաստ և թոշակ ստացող շուրջ 85 հազար մարդու նպաստները և թոշակները միանգամից բարձրացնել 10 հազար դրամով, որպեսզի նրանք պարենային գծից ներքև չլինեն: Հայաստանում սովալլուկ թոշակառու կամ նպաստառու պետք է չլինի»:

Վարչապետի պաշտոնակատարի պնդմամբ, վերոնշյալ քայլը չի նշանակում, որ վերոնշյալ խմբի մարդկանց սոցիալական վիճակը բարելավվելու է, ուղղակի սա արվում է, որ այդ մարդկանց ամսական եկամուտը բարձր լինի պարենային գծից:

Նույն շարքից