Թուրին «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Վինչենսո Յակվինտան դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Football Italia- ն:
38-ամյա մարզիկը մեղադրվում է անօրինական զենք պահելու մեջ: Նախ Յակվինտան մեղադրվում էր մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ, սակայն պաշտպանությունը կարողացել է արդարացնել նրան: Դեպքի առթիվ դատապարտվել է նաև Յակվինտայի հայրը, ով անազատության մեջ կանցկացնի 19 տարի:
Յակվինտան 2006 թվականին, Իտալիայի ազգային հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտեց 2012 թվականին: