Խորհրդարանում շարունակվում է վարչապետի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալուց հետո սկսել է պատասխանել պատգամավորների հարցերին:
Հիշեցնենք, որ այս առաջադրումը, ինչպես առաջին դեպքում, կրում է ֆորմալ բնույթ: Քաղաքական ուժերի միջև կա պայմանավորվածություն, որի համաձայն վարչապետի ընտրություն տեղի չի ունենալու և խորհրդարանն արձակվելու է: