Քաղաքականություն 

Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է. Լյուդմիլա Սարգսյան

analitik.am

 Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցի մասին,  ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը ասաց, որ մենք չպետք է այդչափ կարևորեինք Դավութօղլուի այցը, պետք էր նրան շողքի տակ թողնել: Նա ոչ մի նորություն չէր ասելու: Այդ այցը պետք էր դիտել Սևծովյան տնտեսական համաժողովի շրջանակներում: :

Նրա համոզմամբ, Թուրքիան փորձում է ամեն ինչ անել, որ տարածաշրջանում ազդեցություն ունենա, հատկապես՝ արցախյան հակամարտության կարգավորման հարցում: «Պատահական չէ, որ շահարկվում է Արցախի երկու շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցությունը: Թուրքիան ակնարկում է, որ միայն այդ դեպքում կբացի հայ-թուրքական սահմանը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, թե մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ Թուրքիան տարածաշրջանում չեզոքություն պահպանի և պայմաններ չթելադրի սահմաններ բացելու հարցում:

Անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցին, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, թե ինքն այն համոզմանն է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, ու իր համար ընդունելի է Մաքսային միությանն անդամակցելը. «Սակայն ոչ այս պայմաններով: Մաքսային միությանն անդամակցելու պարագայում մենք պետք է թելադրենք մեր խաղի կանոնները, այլ ոչ թե ենթարկվենք այլոց կանոններին»:

Նույն շարքից