Առողջապահություն Հասարակություն 

Բարձրացվել են ՀՀ ԱՆ ենթակայության կազմակերպությունների ղեկավար անձնակազմի աշխատավարձերը

analitik.am

Անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա՝ «Նախարարն իր ընկերոջ աշխատավարձն է բարձրացրել» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում ենք, որ հոդվածի վերնագիրը չի համապատասխանում իրականությանը:

Ուսումնասիրվել և վերանայվել են առողջապահության նախարարության ենթակայության բոլոր՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100% պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավար անձնակազմի ամսական աշխատավարձերի դրույքաչափերը: Հիմք են ընդունվել կազմակերպությունների շրջանառության ծավալները:

Արդյունքում, բարձրացվել են ՀՀ ԱՆ ենթակայության 4 ՊՈԱԿ-ի և 8 ՓԲԸ-ի տնօրենների աշխատավարձերը:

Նույն շարքից