Հայաստան Քաղաքական 

Ձեր կողմնակիցները ներքնաշորերով տեսախցիկներ էին փակում. Շարմազանովը` Փաշինյանին

Փաշինյանը և նրա կողմնակիցները հայտարարում էին, որ հեղափոխությունից հետո Հայաստանը թևակոխելու է թռիչքային զարգացման փուլ: Խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, թե ինքը հեռու է այն մտքից, որ այս 6 ամիսների ընթացքում Հայաստանը թռչելու էր և ապրեր դրախտում:

Շարմազանովը նախ խոսեց ներդրումային միջավայրի մասին` հայտարարելով, որ առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում ներդրումները երեք անգամ պակասել են: Առաջին եռամսյակում եղել է 100 միլիոն, երկրորդում` 9 միլիոն դրամ. «Ներդրումային բում էինք սպասում, կանգնեցինք ներդրումների անկման տաշտակի առջև»:

Ապա Շարմազանովը խոսեց սպասվելիք տնտեսական աճի մասին. «Այս բյուջեով գրված է 6,5 տոկոս աճ, 2019-ին սպասում ենք 4,9 տնտեսական աճ: 2019-ի բյուջեով 3,5 տոկոս գնաճ է նախատեսվում և զրո տոկոս աշխատավարձերի բարձրացում»:

Հաջորդն ԱԺ փոխխոսնակը խոսեց աշխատատեղերի մասին` հայտարարելով, որ 10-15 աշխատատեղ է բացվում Հայլուրը, թերթերը, սայտերը 1 շաբաթ գրում են և սա այն դեպքում, որ Ալավերդու պղնձաձուլարանը փակվում և 630 մարդ կորցնելու է աշխատանքը:

Շարմազանովը խոսեց նաև տեսախցիկների և կարմիր գծերի մասին` նշելով, որ դրանց համար իրենց քննադատել են. «Հիմա պարզվում է, որ կարմիր գծերը պետք են մանկապարտեզները վերանորոգելու համար, իսկ տեսախցիկները պետք է շատացվեն: Այդ ինչպես եղավ, բա հեղափոխության ժամանակ ձեր կողմնակիցներն իրենց ներքնաշորերով տեսացիկներն էին փակում, բողոքում էին, թե դրանք պետք չեն»:

Շարմազանովը խոսեց նաև գյուղատնտեսության զարգացման մասին` ցանկանալով իմանալ, թե օրինակ ինչքան եղջերավոր է արտահանվել. «Գնում եք Գումի շուկա, լոլիկի գին եք հարցնում, հիմա դրանք ավելի էժանացան արդյոք, թե՝ թանկացան»:

Նույն շարքից