Քաղաքականություն 

Թուրքիան հանցավոր երկիր է ՝ արյունոտ պատմության ու ներկայի պատճառով

analitik.am

Թուրքիայի իշխանությունները  մոռացել  են, որ իրենց երկրի վարչակարգը  «ապակե »  է և   անցյալի  ու ներկայի արյունոտ պատմությունն  իրենց երկիրը դարձնում  է աշխարհի ամենահանցավոր երկիրը: Թուրքիայի պատմության մեկ էջն էլ է բավական, որ այն աշխարհի առաջ պատռի իր դիմակն ու մերկությամբ ընդունի անհերքելի ճշմարտությունը՝ Հայոց ցեղասպանությունը:

Աշխարհի բոլոր երկրները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիայից պահանջեն արժանի փոխհատուցում, քանզի այս երկիրը դարեր շարունակ բռնությունների ու կտտանքների է ենթարկել մի ժողովրդի, որն այժմ իր պատմությունը փաստ դարձնելով, պահանջում է աշխարհից ու Թուրքիայից ճանաչել ու ընդունել հայերի հանդեպ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած  դաժան  ցեղասպանությունը: Եգիպտոսի մտավորականությունն ու բնակչության մեծ մասը նույնպես պահանջում են երկրի իշխանություններից ճանաչել այս անհերքելի փաստը, քանի որ Թուրքիայի անհերքելի արյունոտ պատմությունը ամոթի խարան է մարդկության ու իսլամի համար: Այն փաստաթղթերը, որոնք Եգիպտոսը պահպանում է իր  գիտական, պատմական,  իրավական կենտրոններում և մասնավորապես, «Ալ-Ահրամ» լրատվական գործակալության արխիվում, տառացիորեն հաստատում են հայերի դեմ՝ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը և այս փաստերն էլ բավական են, որպեսզի աշխարհին բացահայտ դառնա Թուրքիայի իրական վարչակարգի արյունոտ բնույթը:

Կահիրեի համալսարանի գրականության ֆակուլտետի Հայկական հետազոտությունների կենտրոնի դասախոս Մուհամմադ Ռիֆատը, արաբական լրատվական կայքերից՝ «arabi. ahram. org.eg» տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Եգիպտոսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա շեշտել է, որ կան միլիոնավոր փաստաթղթեր, որոնք հաստատում են Օսմանյան թուրքիայի կողմից հայերի հանդեպ իրականացված բոլոր բռնություններն ու ոտնձգությունները:

Արաբական աշխարհում և մասնավորապես, Եգիպտոսում, հազարավոր ապացույցներ կան թուրքական հանցավորության մասին՝ ընդդեմ հայերի ու մարդկության իրավունքների: Պարոն Ռեֆատը ասել է. « Կան մի շարք արաբական պարբերականներ, որոնք օր առ օր գրանցել են հայերի տառապանքներն ու կոտորածները: Բավական է թերթել միայն «Ալ-Ահրամի» էջերը մեծ ողբերգության մասին պատկերացում կազմելու համար»: Պարոն Ռեֆատի համար անհերքելի փաստերից  է նաև այն, որ 19-րդ դարի 90-ականներից առաջ  Եգիպտոսում գոյություն ուներ հայկական համայնք, սակայն 1894 թվականից սկսած և 1915 թ.-ին Եգիպտոսը ընդունեց հազարավոր հայ գաղթականների, որոնք մազապուրծ էին եղել համիդյան ջարդերից:  «Եթե Եգիպտոսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կդառնա մի երկիր, որը արդար է և աջակցում է պարտվող ժողովրդին և գուցե, դրա շնորհիվ, այլ երկրներ նույնպես հետևեն Եգիպտոսի օրինակին:  Եգիպտոսը, որն իսլամական երկիր է, ելակետ է ընդունում այն, որ քրիստոնյաների հանդեպ իրականացված ցեղասպանությունը ամոթի պիտակ չդառնա մահմեդականների ու իսլամի համար: Եգիպտոսի կողմից ցեղասպանության ճանաչումը կամրապնդի հայերի դիրքորոշումը՝ պահանջել Թուրքիայից նյութկանա հատուցում  ու նվաճված հայկական հողերի վերադարձ»,- ասել է Մուհամմադ Ռեֆատը: Վերջինս Կահիրեի համալսարանից  պահանջել է նաև վերստին գործարկել Կահիրեի համալսարանի Հայկական հետազոտությունների  կենտրոնի աշխատանքը, որը սառեցվել էր «Մուհամմեդ եղբայրներ»-ի իշխանության օրոք: 

Նույն շարքից