Բարի օր Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը Լուկաշենկոյի հետ խոսել է Ադրբեջանին բելոռուսական զենք մատակարարելու մասին

analitik.am

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների օրակարգում եղել է Մինսկից Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը: «Մենք քննարկել ենք ամեն ինչ»,-ասել է Սարգսյանը լրագրողների հետ զրույցում՝ հինգշաբթի օրը, Մինսկում:

«Ինչ վերաբերում է Բելոռուսի որոշմանն այս կամ այն երկրին զենք վաճառելուն, եկեք թողնենք դա: Մենք շատ բարեկամական և գաղտնի զրույց ունեցանք», - ավելացրել է Հայաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Մինսկում տեղի է ունեցել Բելոռուսի նախագահի և Հայաստանի նախագահի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն վստահեցրել է, որ Հայաստանի հետ ընկերական հարաբերություններ ունեն, չնայած «տարբեր տեսակի քննադատություններին»:

Ինչպես հայտնում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով Բելոռուսի Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրին, 2018 թվականին Բաքուն կարող է սկսել Մինսկից հրթիռային Պոլոնեզ համակարգեր գնել: Առաջին գործարքի պայմանագիրը նախատեսում է РСЗО -ի 10 բաղադրիչի փոխանցում:

Ավելի վաղ, Բաքուն պաշտոնապես հաստատեց համալիրների առաջին խմբաքանակի ստացումը: Իսկ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ Բելոռուսի կողմից РСЗО Պոլոնեզի վաճառքը սպառնում է տարածաշրջանում կայունությանը:

Նույն շարքից