Քիչ առաջ Ազգային ժողովը երկրորդ փուլում, ինչպես առաջին փուլում, վարչապետ չընտրեց: Թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր, ում առաջադրումը ֆորմալ բնույթ էր կրում, քանի որ քաղաքական ուժերի միջև պայմանավորվածության համաձայն, վարչապետի ընտրություն պետք է տեղի չունենար: Պատգամավորներից 13-ը ձեռնպահ քվեարկեցին, իսկ դեմ և կողմ ձայներ չեղան:
Այս քվեարկությունից հետո, խորհրդարանն արձակվելու է և դեկտեմբերին, հավանաբար` 9-ին, տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
