Հասարակություն 

Փայլանը կոչ է արել ազատ արձակել ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել բանտում գտնվող հայամետ թուրք գործարար, հասարակական գործիչ, Օսման Քավալայի վերաբերյալ:

Փայլանը, դիմելով Թուրքիայի իշխանություններին և դատաիրավական համակարգին, գրել է.

«Մեր սիրելի Օսման Քավալան 1 տարի է բանտում է և դեռևս մեղադրական եզրակացություն չկա։ Ազատ արձակեք Քավալային »:

 

 

Garo Paylan

@GaroPaylan

Sevgili Osman Kavala bir yıldır cezaevinde ve hâlâ bir iddianame görmedi.
Osman Kavala’yı serbest bırakın!

Kavala'ya Özgürlük@FreeOsmanKavala

#OsmanKavala 365 gündür TUTUKLU!#OsmanKavalayaÖzgürlük

View image on Twitter

Քավալան կալանավորվել էր 2017թ. նոյեմբերի 1-ին՝ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի առնչությամբ հետաքննության շրջանակներում։ Նա մեղադրվում է Թուրքիայի «սահմանադրությունը խախտելու և իշխանությունը տապալելու փորձի մեջ»։ Քավալան պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից  է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար: 2016թ. ապրիլի 24-ին Քավալան այցելել էր Հայոց ցեղասպանության հուշարձան և հարգանքի  տուրք մատուցել զոհերի հիշատակին:

 

 

Աղբյուր`    Ermenihaber

Նույն շարքից