ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով Հայաստանում սպասվող ընտրությունների և Ընտրական օրենսգրքի մասին, հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովը փոփոխությունների տեքստը լիարժեք չի ուսումնասիրել, իսկ իր անձնական գնահատականներով, փոփոխություններից շատերը լավն էին, ընտրական օրենսդրության բարելավում էին:
Բուքիքիոյի խոսքերով, ընտրական օրենսդրությունում փոփոխությունները պետք է կատարվեն ընտրություններից մեկ տարի առաջ, խաղի կանոնները խաղից առաջ չպետք է փոխվեն, սակայն երբ դա բարելավման հարց է, չպետք է հակադրվել դրանց:
Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ փոփոխությունները ողջունելի էին, իհարկե ամեն ինչ պետք է արվեր երկխոսությանն ավելի շատ ժամանակ տրամադրելու համար, սակայն պետք է հաշվի առնել Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակը: