Քաղաքական 

Հայկական խորհրդարանը ենթարկվեց Փաշինյանին. Ռուսական արձագանքը

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովը հատուկ նիստի ժամանակ երկրորդ անգամ չկարողացավ վարչապետ ընտրել: Հիմա օրենքի ուժով խորհրդարանն արձակվելու է և տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչին ցանկանում էր հասնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զարգացումներն ակտիվորեն լուսաբանվում են նաև ռուսական լրատվամիջոցներում: Խոսքը մասնավորապես վերաբերում է Լենտային, ՌԻԱ Նովոստիին, ՏԱՍՍ-ին, Ինտերֆաքսին և այլն:

Լենտան մասնավորապես գրում է, որ Փաշինյանն ու իր թիմը հետաքրքրված էին խորհրդարանի արձակումով, քանի որ ձգտում էին արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Հետաքրքիր է նաև ռուսական առաջադեմ լրատվամիջոցներից մեկի վերնագիրը, որով լույս է տեսել համապատասխան հրապարակումը, «Հայկական խորհրդարանը ենթարկվեց Փաշինյանին և ինքնաարձակվեց»:

Նույն շարքից