Քաղաքական 

Կներկայացվի ՀՀ միասնական քննչական կոմիտեի կառուցվածքը

«ՀՀ միասնական քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակող հանձնաժողովի կողմից վաղը՝ կլոր սեղանի ժամանակ, կներկայացվեն ձևավորվելիք կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներն ու դրանց գործառույթները:

Քննարկմանը ներկա կլինեն նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորված հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, միջազգային փորձագետներ: 

Սկզբնաղբյուրը` tert.am

Նույն շարքից