Այսօր՝ նոյեմբերի 1-ին, այն բանից հետո, երբ խորհրդարանը երկրորդ անգամ տապալեց վարչապետի ընտրությունը, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ Ազգային ժողովի շենքից և մոտեցավ շենքի մոտ հավաքված քաղաքացիներին:
Վարչապետի պաշտոնակատարը լրագրողների հարցերին չպատասխանեց, մոտեցավ քաղաքացիներին, վերցրեց նամակները և հեռացավ խորհրդարանի տարածքից:
Նշենք, որ արդեն այսօր խորհրդարանի արձակման մասին որոշում կկայացվի և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան, ինչին ձգտում էր Փաշինյանը: