Քաղաքականություն 

ՀՀ վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

analitik.am

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին:

 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի և UNICEF-ի միջև համագործակցության ներկայիս ընթացքը և շնորհակալություն հայտնել Մանյա Հենրիեթ Ահրենսին Ահրենսին՝ դրանում ունեցած անձնական ներդրման համար: 
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող և առաջիկա ծրագրերը:

 

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման և սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման շուրջ ծավալված համագործակցության առնչությամբ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքներն այդ և նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ, որոնք կնպաստեն երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծմանը:

 

Իր հերթին տիկին Ահրենսը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում աշխատելը և հետագա գործունեությունը շարունակելը:

Նույն շարքից