Դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հայկ Կոնջորյանը լինելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի ցուցակում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Թե որ համարն է լինելու Լուսավոր Հայաստանը լքած Կոնջորյանը, դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ ԵԼՔ խմբակցության պատգամավորը հայտարարել էր, որ լքում է ԼՀ-ն և իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին: Այսօր նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե պետք չէ իրեն ճամբարափոխության մեջ մեղադրել` նշելով, որ իր քայլը բարոյական է: