Հայաստան Քաղաքական 

Հայտարարության տեքստն ինձ ծանոթ չէր. Էդմոն Մարուքյանը` Հայկ Կոնջորյանի որոշման մասին

Երեկ` հոկտեմբերի 31-ին, Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը հայտարարեց հարազատ կուսակցությունը լքելու և Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին:

Analitik.am-ի հետ զրույցում Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց համար անակնկալ չի եղել Կոնջորյանի նման հայտարարությունը. «Հայտարարության տեքստն ինձ ծանոթ չէր, բայց նաև անակնկալ չէր, որովհետև դրա նախորդ օրը խորհրդում քննարկել ենք և նա ասել էր, որ դուրս է գալու կուսակցությունից, հետևաբար, այս առումով անակնկալ չկար»: Մարուքյանը նշեց նաև, որ Կոնջորյանի որոշումը կուսակցությունում չի ընկալվել կամ շատ բացասական է ընկալվել. «Որոշումը որոշում է, և մենք Կոնջոյանին մաղթում ենք հաջողություն՝ իր ապագա քաղաքական նախաձեռնությունների և գործունեության մեջ»:

«Որևէ մեկը, որևէ կուսկացությունում զոռով չի պահվում, և եթե տվյալ մարդը չի տեսնում կուսակցության ապագան, հետևաբար, կարող է դուրս գալ կուսակցությունից: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը օպերատիվ կերպով պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, և հետևապար, դա մեզ համար ցավալի էր, բայց ամեն դեպքում, շարժվում ենք առաջ: Նախքան հեղափոխությունը, ինչ որոշում որ կայացրել ենք, Կոնջորյանն այդ որոշումների մաս է եղել և այլ կերպ չի արտահայտվել, իսկ հեղափոխությունից հետո, բնականաբար, եղել են քննարկումներ՝ միասնական մասնակցության և այլ ֆորմատների վերաբերյալ: Կուսակացությունում դոմինանտ կարծիքը հետևյալն է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակացությունն ունի առաքելություն և ունի նաև իր տեսլականը, որը տարբերվում է մյուսների տեսլականներից»,- ասաց Մարուքյանը:

Մարուքյանը նշեց նաև, որ այս հարցի շուրջ քննարկումներ չեն եղել. «Պետք է բոլորը սառեն, հանդարտվեն կրքերը և շարժվենք առաջ»:

Նույն շարքից