Քաղաքականություն 

Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» ներկայացուցիչների միջև բանակցություններ՝ Ժնևում

analitik.am

Ժնևում սկսվել են Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի»  ներկայացուցիչների միջև բանակցությունները փորձագետների մակարդակով: Այս մասին փոխանցում է ИТАР-ТАСС-ը՝ Եվրամիության պատվիրակության իր աղբյուրին հղումով:

Ժնև են ժամանել քննարկման ոչ բոլոր մասնակիցները: Ռուսական պատվիրակության ինքնաթիռը երեկոյան է ժամանում շվեյցարական օդանավական, ինչի պատճառով վերջիններս, հավանաբար, բանակցություններին  կմիանան ուրբաթ: Ժնև ուղևորության ճանապարհին է գտնվում նաև Չինաստանի պատվիրակությունը, որը ևս երեկոյան է ժամանելու:

Բանակցությունների ընթացքում քննարկվելիք թեմաները չեն հաղորդվում: ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ քննարկումները տեխնիկական բնույթ են կրում:

Նույն շարքից