Այսօր` նոյեմբերի 2-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրելու՝ հաստատելու 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Օրակարգում է նաև արտահերթ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը հաստատելու հարցը։