Հայաստան Քաղաքական 

Ավշարի Արայիկը «չորով» մերժել է ՀՀԿ-ին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, մերժել է ՀՀԿ-ի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ կողմից Արարատի մարզում առաջադրվելու առաջարկը:

Իր այս որոշումը Գրիգորյանը պատճառաբանել է ոչ թե ՀՀԿ-ից նեղացածությամբ, այլ իր շրջապատում առկա հակահհկական տրամադրություններով:

Նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված և պատգամավոր ընտրվածների մեծամասնությունն ամենատարբեր պատճառաբանությամբ մերժել է կրկին առաջադրվելու առաջարկը:

Նրանք համոզված են, որ այս անգամ չեն կարողանալու ընտրակաշառք բաժանելով ձայն ստանալ և չեն ուզում խայտառակվել»:

Նույն շարքից