Հասարակություն 

Բաքուն Երևանին առաջարկել է ազատել ՀՀ քաղաքացիներին ադրբեջանցի դիվերսանտների ազատության դիմաց

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել երկու կողմերի գերիներին և պատանդներին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս Ադրբեջանը` հղում անելով իր զրուցակցին, ով հավելել է, թե Բաքուն Երևանին առաջարկել է նշյալ սկզբունքը կիրառել նաև հետայսու:

Ինտերֆաքս Ադրբեջանը գրում է, թե այս պահին Ադրբեջանում կա Հայաստանի երեք քաղաքացի` Կարեն Ղազարյանը, Արսեն Բաղդասարյանը և Զավեն Կարապետյանը:

Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե պատրաստ է ՀՀ քաղաքացիներին հանձնել Հայաստանին, եթե նույն քայլը Երևանն անի ադրբեջանցիների մասով:

Ամենայն հավանականությամբ այս կերպ Բաքուն ուզում է ետ ստանալ իր դիվերսանտներին: Խոսքը մասնավորապես Շահբազ Գուլիևի և Դիլգար Ասքերովի մասին է, որոնք հայկական ուժերի կողմից վնասազերծվեցին 2014 թվականին:

 

Նույն շարքից