Իրավական Հասարակություն 

Ինչո՞ւ էին սպասում, որ Վահագն Հարությունյանը երկրից մեկնի. Սեդա Սաֆարյան

analitik.am

Մարտի 1-ի  գործով  փաստահավաք խմբի  անդամ Սեդա Սաֆարյանը միշտ էլ համոզված է եղել, որ Մարտի մեկի գործով ապացույցները  կեղծվել են.

«Զննության արձանագրություններ են կիսատ-պռատ կատարվել, դատաբժշկական փորձաքննության եզրակացություններն են կասկածի տակ, էլ չեմ ասում, որ ամենաակնառու ապացույցի կեղծումը Համլետ Թադեւոսյանի զրահաբաճկոնի անհայտանալն էր»։

Սեդա Սաֆարյանի կարծիքով, ՀՔԾ գործողությունները՝ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավվելը, ուշացած են:

Սաֆարյանն այնպիսի տպավորություն ունի, որ պատրանքային արդարադատություն է իրականացվում:

«Մի տեսակ, ոնց որ սպասեն, որ Հայաստանից բոլորը գնան, ովքեր կասկածահարույց են, ովքեր առնչվում են Մարտի մեկի քննության ձախողումների հետ։ Վախենամ, որ բոլորը Հայաստանից գնան, նոր սկսվի գործընթացը»,-ասաց նա:

a1plus.am

Նույն շարքից