Բարի օր Տնտեսություն 

Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը դարձել է 50.000 դրամ

analitik.am

Կառավարությունը  հաստատել է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման փոփոխությունը, համաձայն որի երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25.000 դրամից բարձրացվում է 50.000 դրամ:

Ընդ որում, այսուհետ դրամագլուխը կարելի է տնօրինել երեխայի ծննդյան պահից սկսած՝ նախկինում երեխայի մեկ տարին լրացած լինելու փոխարեն:

Որոշումը միտված է 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Որոշումն ուժի մեջ է մտնելու այսօրվանից, և ընտանեկան դրամագլուխը նոր սահմանաչափով տնօրինելու իրավունք ունեն նաև այս պահին գործող հաշվետերերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյան

 

 

Նույն շարքից