Հասարակություն 

13 զոհ, երկու անհետ կորած. Վարորդի և ուղևորուհու վիճաբանությունը` մահացու վթարի պատճառ /տեսանյութ/

Չինաստանում ավտոբուսն ընկել է Յանցզի գետն այն բանից հետո, երբ վիճաբանություն է սկսվել վարորդի և ուղևորուհիներից մեկի միջև: Վթարի արդյունքում զոհվել է 13 մարդ, ևս երկու մարդու ճակատագիր անհայտ է, գրում է Sina-ն:

Պարբերականի տեղեկություններով, վեճի պատճառը եղել է այն, որ ուղևորուհին բաց է թողել անհրաժեշտ կանգառը և պահանջել է վարորդից կանգնեցնել ավտոբուսը: Վարորդը չի կատարել պահանջը, ինչից հետո էլ սկսվել են վիրավորանքներն ու ծեծկռտուք:

Ավտոբուսը դուրս է բերվել 70 մետր խորությունից:

 

 

Նույն շարքից