Հայաստան Քաղաքական 

Գագիկ Ծառուկյանը չի վերցնելու մանդատը, իսկ Զոհրաբյանը չի լինի ցուցակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին, իսկ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը:

Օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ենթադրվում է, որ այս տարվա դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունից հետո էլ, ինչպես անցած անգամներում, Գագիկ Ծառուկյանը չի ստանձնելու որեւէ պաշտոն եւ, ամենայն հավանականությամբ, չի վերցնելու նույնիսկ պատգամավորական մանդատը: Նա պարզապես օգտագործելու է իր հեղինակությունը կուսակցության համար տպավորիչ ձայներ ապահովելու: Այս անգամ ԲՀԿ ցուցակի անակնկալը թերեւս կլինի այն, որ ԲՀԿ-ի քաղաքական թեւը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը չի լինելու ընտրական ցուցակներում:

Պատճառների մասին երկու կողմերն էլ լռում են: Միայն թե նկատենք՝ ԲՀԿ-ն առանց իր քաղաքական թեւի ներկայացուցչի, ըստ էության, անընկալելի կլինի: Այս իմաստով անչափ հետաքրքիր է, թե ովքեր են լինելու ԲՀԿ-ի ցուցակներում, որոնք կկարողանան փոխարինել կուսակցության ծանր հրետանի հանդիսացող Նաիրա Զոհրաբյանին:

Մանրամասն՝ թերթի  այսօրվա համարում

Նույն շարքից