Քաղաքականություն 

ՀՀ այս կառավարության գործունեությանը մնաց 10 օր. «Ժողովուրդ»

analitik.am

«Տիգրան Սարգսյանի կառավարության խայտառակ ձախողումները չի կարող թաքցնել անգամ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 3.1 տոկոս։ Նկատենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում գնալով նվազում է. մեկ ամիս առաջ այն 3.4 տոկոս էր, իսկ հիմա դարձել է 3.1 տոկոս։ Բացի այդ՝ 11 ամսվա ընթացքում ՀՀ-ում գնաճը կազմել է 5.8 տոկոս, իսկ միջին անվանական աշխատավարձի աճը՝ 4.4 տոկոս։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում կյանքը հետևողականորեն վատանում է։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2013թ. մարտի 18-ին հայտարարել էր. «ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»։
Այսպիսով՝ ՀՀ այս կառավարության գործունեությանը մնաց 10 օր»,–գրում է թերթը։

Նույն շարքից