Այս պահին դեռ հայտնի չէ, թե քանի ուժ է մասնակցելու դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Մուկուչյանի խոսքերով, այսօրվանից մեկնարկում է առաջադրման փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը:
ԿԸՀ նախագահը նշել է, որ առաջադրումների դեպքում, ինչպես միշտ եղել է, այնպես էլ այս անգամ, հանձնաժողովը պարբերաբար տեղեկությունենր կհայտնի` հավելելով, որ քվեարկությունը լինելու է նույն եղանակով, որով եղան 2017 թվականի հերթական ընտրությունները:
Ինչ վերաբերում է տեսախցիկների առկայությանը, Մուկուչյանը հայտնել է, որ դա ԿԸՀ-ի ուղղակի գործառույթը չէ, սակայն աշխատանքներ են տարվում, որպեսզի ընտրական հանձնաժողովներում գործեն տեսախցիկներ, ինչպես նախորդ դեպքում:
Մուկուչյանը հրաժարվել է գնահատականներ տալ դրան, որ ընտրությունները տեղի են ունենալու նոր ԸՕ-ով՝ նշելով, որ հանձնաժողովի պարտականությունն է գործող ընտրակարգով ընտրություններ կազմակերպելը: