Հայաստան Քաղաքական 

Ես այս պահին մի բանի մասին եմ մտածում. Տիգրան Մուկուչյան

Այսօր` նոյեմբերի 2-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյոք շարունակել պաշտոնավարել, հայտարարել է, որ այս պահին մտածում է ընդամենը մեկ բանի մասին` կազմակերպել պատշաճ ձևով ընտրություններ:

Հարցին, թե եղել են արդյոք քաղաքական իշխանությունների հետ վերոնշյալ թեմայով քննարկումներ, Մուկուչյանը պատասխանել է, որ այս պահին կազմակերպվում են և անցկացվելու են ընտրություններ. «Դուք գիտեք, որ հանձնաժողովը ձևավորվում է որոշակի ժամկետով, այն ձևավորվել է, գործում է և հանձնաժողովի թիվ մեկ խնդիրն ընտրությունները նորմալ կազմակերպելն է: Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ անհամեմատ կարճ ժամկետում իրականացնելու ենք ահռելի ծավալով աշխատանք: Եթե նախկինում մենք այդ ամենի համար ունեինք 70 օր, հիմա ունենք 40 օր»:

 

Նույն շարքից