Իրավական Հասարակություն Ֆեյսբուք 

Ուշադրությամբ հետևում եմ հանրային մեծ հնչեղություն ունեցող հերթական քրեական հետապնդմանը վերաբերող զարգացումներին. Ռուբեն Մելիքյան

analitik.am

Ուշադրությամբ հետևում եմ հանրային մեծ հնչեղություն ունեցող հերթական քրեական հետապնդմանը վերաբերող զարգացումներին. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին։

Հայտնի ձայնագրության հրապարակումից հետո ՀՀ քրեական հետապնդման մարմինները, կարծում եմ, պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն հանրությանը, առաջին հերթին՝ իրավապաշտպանական համայնքին (հայրենական և միջազգային) ապացուցելու, որ քրեական հետապնդումը չունի քաղաքական դրդապատճառ, իրականացվում է ՀՀ քրեադատավարական ու քրեական օրենքին, ինչպես նաև մեր պետության համար կիրառելի միջազգային իրավունքին համապատասխան։

Շարունակելու եմ հետևել գործով զարգացումներին, մասնավորապես կողմերի հրապարակային հայտարարություններին, իրավասու մարմինների որոշումներին ու գործողություններին։ Կարծում եմ, լրացուցիչ անդրադարձի կարիք է լինելու։

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից