Ինչպես գրում է Guardian-ը, Ամստերդամի իշխանությունները մտադիր են հայտնի կարմիր լապտերների թաղամասի աշխատակցուհիներին դուրս հանել թաղամասից:
Ամստերդամի քաղաքապետը` Ֆեմկե Հալսեման, ով քաղաքի առաջին կին ղեկավարն է, մտադիր է վերոնշյալ ծրագիրը նախաձեռնել 2019 թվականին: Իրականացվելիք ծրագրի շրջանակներում, մարմնավաճառներին թույլ կտան աշխարհի հնագույն մասնագիտությամբ զբաղվել ոչ քաղաքի պատմական կենտրոնում:
Պարբերականը գրում է, որ տեղի իշխանությունները նախկինում ևս փորձել են մարմնավաճառներին հեռացնել թաղամասից, սակայն փորձերն ապարդյուն են անցել: Իսկ նման որոշման պատճառն այն է, որ կարմիր լապտերների թաղամասում մեծ թվով զբոսաշրջիկներ են հավաքվում, և կոմունալ ծառայությունների աշխատակիցները չեն կարողանում նորմալ հետևել փողոցին: