Հարկային մարմինները որևէ մեկին չեն նեղելու: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Անանյանի խոսքերով, հարկային մարմիններն արդյունավետ վարչարարություն են իրականացնելու կասկածելի վարքագիծ ունեցողների նկատմամբ:
Ինչ վերաբերում է փոքր ու միջիններին, ՊԵԿ նախագահը նշեց՝ հարկային վարչարարության արդյունավետության տեսանկյունից ավելի լավ է ավելի շատ ուշադրություն դարձնել միջինից բարձրերի վրա, որովհետև մեկ կազմակերպության նկատմամբ հսկողական գործառույթներ իրականացնելը կարող է 100 փոքրի նկատմամբ գործառույթ իրականացնելուն հավասարազոր լինել. «Հետևաբար փոքրիկներին օրենքի տեսանկյունով դարձնելու ենք անխոցելի՝ վարչարարություն չենք իրականացնելու: Հասցեական վարչարարություն ենք իրականացնելու միջինից բարձրերի մոտ: Հասցեական վարչարարություն ենք իրականացնելու կոնկրետ վարքագիծն ուսումնասիրելուց հետո»: