Գլխավոր Իրավական 

Չեմ կարող ասել համաներումը Շանթ Հարությունյանի վրա կտարածվի, թե` ոչ. Արտակ Զեյնալյան

analitik.am

Համաներման նախագիծը կոնկրետ մարդկանց վրայով չենք կարել, եթե որոշակի բացառություն կա այս կանոնից, դա վերաբերում է Սասնա ծռերին և ապրիլի 24-ին կայանալիք զանգվածային անկարգությունների դեպքին: Այսօր` նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե վերաբերում է արդյոք համաներումը Շանթ Հարությունյանին և Հարսնաքարի դեպքով անցնողներին:

Զեյնալյանի խոսքերով, ինքը չի կարող ասել՝ կտարածվի համաներումը Հարությունյանի և վերոնշյալ քաղաքացիների վրա, թե՝ ոչ. «Մենք դա համընդհանուր ենք իրականացրել, համաներում ենք իրականացրել: Չեմ կարող պատասխանել հարցին, պետք է անհատապես ուսումնասիրել»:

Նույն շարքից