Իրավական Հասարակություն 

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցից հայտնի դարձած դատավորը չպատասխանեց լրագրողների հարցերին

analitik.am

Այսօր` նոյեմբերի 2-ին, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով քննիչ հանձաժողովի հերթական նիստից հետո դատավոր Վաչե Մարգարյանը, ով մասնակցում էր նիստին,  հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` հայտարարելով, որ բոլոր հարցերի պատասխանները տվել է ավելի վաղ արած հայտարարության մեջ:

Մարգարյանը հիշեցրեց, որ նիստը դռնփակ է եղել, ինքն իրավասու չէ որևէ  հարցի պատասխանել, որևէ տեղեկատվություն տալ:

Մարգարյանը միայն նշեց, որ իր նկատմամբ ճնշում չի եղել:

Հիշեցնենք, որ Վաչե Մարգարյանն այն դատավորն է, որի հետ, ըստ տարածված ձայնագրության, զրուցել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին որոշում է կայացրել:

Նույն շարքից