Ցմահ դատապարտյալների վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտնի է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը` հիշեցնելով իրավապաշտպան եղած ժամանակ իր դիրքորոշման մասին, որ ցմահ դատապարտյալները չափից ավելի շատ են:
Զեյնալյանը նշեց, որ իրավիճակը բարելավելու համար իրականացվում են աշխատանքներ և արդեն կա մեկ ցմահ դատապարտյալ, ով պայմանական վաղաժամկետ ազատվել է. «Մի հոգու վերաբերյալ դրական եզրակացություն է ներկայացվել դատարան, որը մերժվել է: Ես չգիտեմ, թե այս գործի վերաբերյալ ինչ որոշում կկայացնի վերաքննիչ դատարանը, կամ վճռաբեկը, բայց Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել»:
Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ որոշումը համաներման հետ կապ չունի, ցուցաբերվել է անհատական մոտեցում. «Սա նրանց նկատմամբ կայացված վճիռների իրավական գնահատականը չէ, մենք միայն պատժի մասով ենք մեր վերաբերմունքը հայտնում»: