Քաղաքական 

Զեյնալյանն այն մասին, թե ինչով է պայմանավորված լինելու իր հետագա պաշտոնավարումը և ով է կայացնելու որոշումը

Այսօր` նոյեմբերի 2-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, խոսելով իր հետագա պաշտոնավարման մասին, հայտարարեց, որ ինքը Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է և իր պաշտոնավարումը պայմանավորված է լինելու ընտրություններում Հանրապետություն կուսակցության դիրքավորմամբ, որի վերաբերյալ որևէ հայտարարություն դեռ չի արվել. «Ես հիմա կառավարության անդամ եմ և իմ լիազորությունները կատարում եմ ամբողջ ծավալով»։

Զեյնալյանը նաև նշեց, որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, թե ով կլինի նախարար, որոշելու է վարչապետը:

Նոյեմբերի 1-ին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Զեյնալյանը հրաժարական է ներկայացնելու, սակայն ինֆորմացիան ավելի ուշ հերքվեց նախարարության խոսնակի կողմից:

Նույն շարքից