Իրավական Հասարակություն 

Թիրախը քրեական հեղինակություններն են. Տասնյակ դիմակավորված ոստիկաններ ՀՀ երրորդ քաղաքում

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ՀՆՎ վարչության մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Լոռու մարզ։ Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք ժամանել են ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով, ովքեր մի քանի կարևորագույն օպերատիվ աշխատանքներ են կատարելու։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները ղեկավարում են Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանը, ովքեր կատարված աշխատանքների մասին տեղեկություններն օպերատիվորեն փոխանցում են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին և Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գործողությունները կապված են այս տարվա հոկտեմբերին Վանաձոր քաղաքում աղմկահարույց կրակոցների փաստի հետ, երբ հոգեհանգստի մասնակիցներից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Մանրամասն` shamshyan.com

Նույն շարքից