Հասարակություն Քաղաքականություն 

Մ. Սաակաշվիլին նոր աշխատանք ունի

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կաշխատի ԱՄՆ-ում, հաղորդում է Interfax.ru-ն:

 

Նրա Facebook-յան էջում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Վրաստանի նախկին նախագահը «միացել» է ամերիկյան Թաֆթսի համալսարանին, մասնավորապես՝ նա կաշխատի Ֆլեթչերի դպրոցում, որը դիվանագետներ և իրավագետներ է պատրաստում:

 

Հաղորդագրության մեջ ասված է, որ Միխեիլ Սաակաշվիլին կսկսի դասախոսություններ կարդալ 2014 թվականի գարնանային կիսամյակից:

 

Նշվում է նաև, որ Ֆլեթչերի դպրոցը համարվում է դիվանագետներ և իրավագետներ պատրաստելու առաջատար հաստատություններից:

Նույն շարքից