Իրավական Հասարակություն Ֆեյսբուք 

Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանն ազատ են լինելու. Սեֆիլյան

analitik.am

Չի դադարում Սասնա Ծռերի, հատկապես՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի, հասցեին վայրահաչը, թե նրանք օրենք են խախտել և նույնիսկ մարդասպան են։ Նրանք ապստամբ են և անպարտ են օրենքի առաջ։

Մարդկանց սպանել է Սերժ Սարգսյանի ռեժիմը, նրա կառավարած հակահայ և հակամարդ համակարգը։ Ընդունված համաներումը, այն էլ կիսատ-պռատ, ժողովրդի ճնշման տակ կատարված առավելագույն հնարավորն էր, որին ունակ էր մեռնող համակարգը։

Բնական է, որ նա չէր կարող ճանաչել ապստամբության իրավունքը և ամբաստանելու կամ համաներելու փոխարեն ազատել ու մեծարել ապստամբներին։

Սակայն այս ամենը խիստ ժամանակավոր է։

Կարճ ժամանակ անց Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը ժողովրդի կամքի ուժով կլինեն ազատ և բոլորիս հետ միասին կմասնակցեն Հայրենիքի շենացման ու հզորացման գործին։

Ժիրայր Սեֆիլյան

Նույն շարքից