Քաղաքականություն 

Օբաման անհանգստացած չէ իր հեղինակության անկմամբ

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առավել շատ անհանգստացած է կարևորագույն նախաձեռնությունների իրականացմամբ, քան իր հեղինակության անկմամբ։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտարարել է անձամբ նախագահը։

 

«Սոցհարցումների տվյալների համաձայն՝ հեղինակությունս մեկ բարձրանում է, մեկ՝ իջնում։ Եթե հետաքրքրվեի հարցումներով, ապա ընդհանրապես չէի առաջադրվի նախագահական ընտրություններում։ Կմնայի սենատոր»,-ասել է Օբաման։

 

Նրա խոսքով՝ հիմա օրակարգում առավել կարևոր խնդիրներ են, մասնավորապես՝ նախագահը խոստացել է անել հնարավորը, որպեսզի առողջապահական բարեփոխումներն իրականացվեն առանց խոչընդոտների։

 

Նախագահ Օբամայի գործունեությունից դժգոհ ամերիկացիների թիվը 2008-ից ի վեր հասել է ռեկորդային մակարդակի։ Վերջին սոցհարցման համաձայն՝ 54 տոկոսը չի հավանում Օբամայի աշխատանքը։ Հոկտեմբերին այդ թիվը 51 տոկոս էր։

Նույն շարքից