Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ը թույլ է տվել 8 պետության նավթ ձեռք բերել Թեհրանից: Այդ պետությունների շարքում են գտնվում Ճապոնիան, Հնդկաստանը և Հարավային Կորեան, փոխանցում է Bloomberg-ը` հղում անելով ԱՄՆ-ում բարձրաստիճան պաշտոնյայի:
Նշյալ պետությունների թվում է նաև Չինաստանը, որի հետ բանակցությունները դեռ շարունակվում են: Մյուս 4 պետությունների անունները չեն բարձրաձայնվում:
Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ նշյալ պետություններին ազատում են պատժամիջոցներից` ցանկություն ունենալով խուսափել նավթի թանկացումից: Այդ 8 պետություններն իրենց հերթին պարտավորվել են կրճատել Իրանից ներկրվող նավթի ծավալները: