ԼՂ հակամարտության կարգավորման մասով լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել դժվար թե հնարավոր լինի, քանի դեռ Հայաստանում քաղաքական իրավիճակը չի կայունացել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Դուշանբեում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև կայանում է նրանում, որ շփումները պետք է շարունակվեն, որ ԱԳ նախարարները կհանդիպեն և որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ ՄԽ միջնորդների հետ։ Մենք ողջունում ենք նման պայմանավորվածությունը»,-ասել է Լավրովը:
«Հասկանում ենք, որ քանի դեռ ներքաղաքական բուռն գործընթացները, որոնք մենք տեսնում ենք, չեն ավարտվել, դժվար թե հնարավոր լինի լրջորեն քննարկել ճգնաժամից դուրս գալու տարբերակները և ապահովել լիարժեք կարգավորում»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: